|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր տաքսու վարորդները բողոքում էին կառավարության շենքի առջև: Նրանք վարչապետից պահանջում էին կարգավորել իրենց ոլորտում կուտակված մի շարք խնդիրներ, այն է` ուռճացված տուգանքներ, անհավասար պայմաններ լիցենզավորման վճարի հետ կապված և այլն: Կառավարության ներկայացուցիչը նրանց հորդորեց նախ հանդիպել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի հետ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունեց տաքսու վարորդներին և լսեց նրանց պահանջները: Վարորդները տարակուսեցին, թե ինչու «Յանդեքս» և «GG» տաքսիները լիցենզավորման գումար չեն մուծում: Նախարարը պարզաբանեց, որ «Յանդեքս» և «GG» տաքսիները մոտ ժամանակներս բերվելու են օրենքի դաշտ: Նրա խոսքով` աշխատանքային խումբ է ստեղծվել` այդ հարցերը կարգավորելու համար:
Հանդիպմանը ներկա էին նաև փոխնախարարներ, վարչության պետեր, որոնք պատասխանեցին տաքսու վարորդների հարցերին: Նախարարության ներկայացուցիչները համաձայն էին, որ տուգանքների մասին պատշաճ ժամանակին իրազեկում չի կատարվում, ինչը տաքսու վարորդների համար վերածվում է տհաճ անակնկալի: Սակայն տաքսու վարորդները պահանջում էին լիցենզավորման պայմանների վերանայում: