|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 10-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Վենեցիա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի 35 FR 708 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
Փրկարարները 1993 թ. ծնված Հ. Մ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից: