|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հյուսիսային Հնդկաստանի Ուտար Փրադեշ գավառի անտառներում կապիկների հետ ապրող աղջկա են գտել, ոստիկանությունը փորձել է պարզել նրա ինքնությունը: Աղջկան գտել են մի քանի շաբաթ առաջ, նա խոսել չգիտի: Ըստ ոստիկանության, նա 8-10 տարեկան է և կարողանում է շփվել միայն ժեստերի լեզվով ու շարժումներով, որոնք բնորոշ են կապիկներին: Երբ ոստիկանները գտել են աղջկան, նա կապիկների հետ էր խաղում՝ նմանակելով նրանց վարքագիծը, գրում է «BBC»-ին:
Կապիկների հետ շրջող երեխային առաջին անգամ նկատել էին Նեպալի սահմանին գտնվող Կատարնիագհաթ արգելոցի հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչները: Ինչպես պատմել է ոստիկան Սուրեշ Յադավը, կենդանիները հարձակվել են ոստիկանների վրա, երբ նրանք փորձում էին տանել աղջկան:
Ըստ բժիշկների, երեխան հյուծված է, մարմնին վնասվածքներ կան: Սկզբնական շրջանում նա չէր կարողանում մի տեղում հանգիստ նստել և անընդհատ չորեքթաթ էր տեղաշարժվում և բղավում:
Ըստ բժիշկների, աղջիկն այժմ շատ ավելի լավ է իրեն զգում: Ավելի ուշ երեխային կփոխանցեն հատուկ ծառայություններին, որոնք հոգ կտանեն նրա ուսուցման և սոցիալականացման մասին: