|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններին անհրաժեշտ է աջակցել: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն. հայտնում է RT-ն:
«ԱՄՆ-ի գործողություններին անհրաժեշտ է աջակցել խաղաղ բնակչության դեմ ռեժիմի ռազմական հետագա հանցագործությունները կանխելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
ԱՄՆ-ն երեկ թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից: Հարվածի թիրախը Շայրաթ ռազմաբազան էր, որտեղից, ամերիկյան իշխանությունների կարծիքով, իրականացվել են քիմիական հարձակումները:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն արձագանքել է կատարվածին` ԱՄՆ-ի քայլերը սուվերեն պետության դեմ ագրեսիա որակելով: