|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը: Ըստ նրա՝ արտակարգ ռեժիմի համար կօգտագործվեն կապի բոլոր ուղիները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց և հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաև ստացիոնար և շարժական վերարտադրիչներ: Տագնապի ազդանշանի տեսակներն են՝ «Օդային ազդանշան» (օդային հարձակման և դրա վտանգի դեպքում) և «Ուշադրություն բոլորին» (արտակարգ իրավիճակի կամ զինված հարձակման և դրա սպառնալիքի դեպքում): Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է բնակչության տարհանում իրականացնեն: Հանրապետական ծավալի արտակարգ դրության դեպքում տագնապ հայտարարելու մասին որոշումն ընդունում է վարչապետը, Հայաստանի վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում, ՊՆ-ի տվյալների հիման վրա, լիազորված մարմնի օպերատիվ ծառայությունը: