|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեհաստանի Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել ռուսաստանցի կարգավարների, նաև այն «երրորդ անձի» հասցեին, որը գտնվել է թռիչքների կառավարման աշտարակում, Սմոլենսկի մերձակայքում դիտավորյալ ավիաաղետ հրահրելու համար, հայտնում է «Polska Agencja Prasowa»-ը` հղում անելով գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկին, փոխանցում է «Lenta.ru»-ն:
Նրա խոսքով՝ Վարշավան մոտ ժամանակներս կդիմի Մոսկվային՝ ռուսաստանցի ավիակարգավարների հարցաքննության համար իրավական օգնության պահանջով: Լեհաստանի ռազմաօդային ուժերի Տու-154 ինքնաթիռը Սմոլենսկի մերձակայքում ընկել է 2010 թվականի ապրիլի 10-ին: Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 96 ուղևորները, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին՝ տիկնոջ հետ:
Միջպետական ավիացիոն կոմիտեն պատահարի պատճառը համարել է օդաչուների սխալը, մասնավորապես, պահեստային օդանավակայան չհեռանալու որոշումը: Լեհական կողմը կատարել է սեփական հետաքննություն և մեղքի մի մասը բարդել ռուսաստանցի կարգավարների վրա: