|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը «BFMTV» հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ իր կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին, մեղավոր չեն ճանաչի, հայտնում է «РИА Новости»-ն:
«Դա տեղի չի ունենա, որովհետև իմ կինը չի դատապարտվի», - հայտարարել է Ֆիյոնը ի պատասխան հաղորդավարի այն հարցին, որ եթե նա հաղթի նախագահական ընտրություններում, բայց դատարանը նրա կնոջը մեղավոր ճանաչի, արդյոք քաղաքական գործիչը հրաժարական կտա:
«Եթե ես թեկուզ ամենափոքր կասկածն ունենայի իմ մեղավորության հարցում, ես չէի դառնա նախագահի ընտրությունների թեկնածու», - նշել է Ֆիյոնը:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: