|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քաղաքացիական իր պարտքն է կատարել նաեւ «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը: Լրագրողների հարցին, թե ի՞նչ ակնկալիքով քվեարկեց, նա պատասխանեց , որ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, որովհետև տարբերվում են մյուսներից:
Ռոզա Ծառուկյանը հրաժարվեց որդու՝ Գագիկ Ծառուկյանի հավանական հաղթանակի մասին հարցին պատասխանել՝ ասելով. «Խնդրում եմ, ոչ մի բառ, իմ որդու մասին ինձ մի' հարց տվեք, հարցրեք հանրությանը: Ես իմ որդու մասին ոչինչ չեմ ասելու, չեմ պատասխանելու ձեր հարցին: Ես՝ որպես մայր, չեմ պատասխանում: Մայրը որդու մասին ոչինչ չի պատասխանում, եղա՞վ, բալի'կ ջան»: