|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց` ասելով, որ վերջերս կառավարությունն առաջարկություն է ստացել միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դեյվիդ Մակքենզիից Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ: Ըստ այդ առաջարկության` այդ դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի ու հեռուստատեսության դպրոցի գործընկեր: Նախատեսվում է մինչև 5 միլիոն դոլարի ներդրում անել:
Մշակույթի նախարարին հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել այդ առաջարկությունը, պատասխանել Մակքենզիին, նրան հրավիրել Հայաստան` բանակցելու նպատակով: