|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը գիշեր-ցերեկ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, այն ժամանակ, երբ տասնյակ պետություններ քննարկում են ԻՊ-ի դեմ պայքարը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ինչու Ռուսաստանը չի մասնակցելու ԱՄՆ-ում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ համաժողովին. հայտնում է РИА Новости-ն:
Հանդիպումը կկայանա Վաշինգտոնում մարտի 22-23-ը:
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան երբեք էլ չի մասնակցել նման ձևաչափi, ուստի ոչ մի զարմանալի բան չկա, որ ՌԴ ներկայացուցիչները չեն մասնակցի հանդիպմանը: