|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորության թափորը շարժվեց դեպի Շահումյանի գերեզմանատուն, որտեղ և նրան քիչ հետո կհուղարկավորեն: Արթուրի աճյունը սգո սրահից հանեցին ծափերի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով ՊՊԾ գնդում գտնվող խմբի անդամներին հաց էր հասցրել, մահացել է մարտի 16-ին «Արմենիա» ԲԿ-ում:
Արթուր Սարգսյանը կալանավորվել էր երկու անգամ: Առաջին անգամ նա ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Սակայն փետրվարի 9-ին նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոցը` կալանքը:
Մարտի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորության միջնորդությունն ու Արթուր Սարգսյանին ազատ արձակել: Նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից անմիջապես տեղափոխել էին «Արմենիա» ԲԿ, որտեղ և նա վիրահատությունից հետո գիտակցության չէր եկել:

