|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրք-գերմանական հարաբերությունների լարվածության շրջանակներում Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ արտասահմանում ընտրական գործընթացը համակարգող կենտրոնը հայտարարել է Գերմանիայում նախատեսված քարոզչական միջոցառումների չեղարկման մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ հայտարարության մեջ նշվել է, որ կառավարության որևէ անդամ, ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ, Գերմանիայի թուրքերի շրջանում քարոզչական միջոցառում չի իրականացնելու: