|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկ տարվա ընթացքում մեկ մլրդ դոլար է կորցրել: Նրա կարողությունը ներկայում գնահատվում է մինչև 3.5 միլիարդ, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Forbes»-ին:
Մեկ տարի առաջ Թրամփի կարողությունը գնահատվում էր 4.5 մլրդ դոլար, և նա զբաղեցնում էր ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում 336-րդ տեղը, իսկ ներկայում՝ 544-րդ տեղը:
Հունվարին Թրամփը հայտարարել էր, թե իր բիզնեսը կանցնի որդիներին՝ Դոնալդ կրտսերին և Էրիկին:
Նախագահի աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է, նա կարող է նաևանձնական ծախսերի համար 50 հազար դոլար ստանալ, ինչպես նաև 100 հազար դոլար՝ ճանապարհածախսերի և 19 հազար դոլար՝ ժամանցի համար: