|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ապրիլի երրորդ տասնօրյակում կայցելի Ռուսաստան. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Քիսիդան Տոկիոյում կայցած բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
Հաղորդվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է Աբեի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ բողոք է հայտնել Կուրիլյան կղզիների հարավային հատվածում ռուսական հրթիռների տեղակայման կապակցությամբ: