|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայում նախագահական ընտրություններին կմասնակցի 11 թեկնածու։ Այս մասին հայտնել է երկրի Սահմանադրական խորհրդի ներկայացուցիչ Լորան Ֆաբիուսը, հայտնում է «РИА Новости»-ն։
«Տասնմեկ թեկնածուներ կարողացել են հաղթահարել 500 ստորագրության շեմը՝ նախագահակա ընտրություններին մասնակցելու համար», - ասել է Ֆաբիուսը, նշելով, որ 2007-ին նախագահի պաշտոնի համար պայքարում էին 12 մարդ, իսկ 2012-ին՝ 10 թեկնածու։
Ըստ օրենքի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պետք է ստանալ ժողովրդի ընտրյալների առնվազն 500 ստորագրություն։ Միայն նա, ում աջակցել է 500 պատգամավոր, քաղաքապետ, տարածքային խորհուրդների անդամ կամ այլ քաղաքական գործիչներ, որոնք ընտրովի պաշտոններ են զբաղեցնում, կարող է գրանցվել որպես պաշտոնական թեկնածու՝ երկրի նախագահի պաշտոնի համար։ Ընդ որում՝ ստորագրողների անունները հրապարակվում են։