|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում մարտի 8-ի տոների ժամանակ: Այդ մասին գրում է «Известия»-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներից մեկում աղբյուրներ:
Տաջիկստանի քաղաքացի Իզատիլո Մ.-ն, ով ժամանել էր Ստամբուլից, Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալվել է մարտի սկզբին։ Պարզվել է, որ նա նախկինում մարտերի է մասնակցել Սիրիայում:
Քննչական գործողությունների ընթացքում Տաջիկստանի քաղաքացին խոստովանել է, որ Մոսկվա էր ժամանել ահաբեկչություն իրականացնելու համար: Նա պատրաստվում էր իրեն պայթեցնել մարտի 8-ին: