|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչև մարտի 25-ը կավարտեն քարոզարշավը մարզերում և կանցնեն Երևանին։ ՀՀԿ-ն գաղտնի է պահում, թե ինչ քարոզչական պադե-դեով է ավարտելու։ «Համենայնդեպս, լինելու է «Դինամոյի» միջոցառումից մի քանի անգամ հզոր՝ բավականին տպավորիչ ավարտ»,– ասացին մեզ։ ՕԵԿ-ն էլ հետ չի մնալու: Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին, ապա այնտեղ դեռ չեն որոշել, թե ինչպես կավարտեն։ «Նախընտրական հանդիպումների օրակարգը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում։ Կարող ենք միայն ասել, որ մարզային այցելությունները կավարտենք մարտի 24-ին։ Նպատակ կա նաև Երևանում հանրահավաք անցկացնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։