|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն հայտնել ենք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Արագածոտնի մարզի բնակիչների հետ: Հանդիպումների ավարտին, ձևավորված ավանդույթի համաձայն, քաղաքացիները մոտենում էին Ծառուկյանին ու խնդրանքներով դիմում:
Armtimes.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես, մինչ ավտոմեքենան նստելը, Ծառուկյանին մոտեցավ մի տղամարդ և վրդովված ասաց, որ յոթ տարի է` ամուսնացած է և երեխաներ չունի: «Մաստարա գյուղից եմ, ամուսնացել եմ, 7 տարի է` երեխա չունեմ, ո՞նց անեմ»,- դիմելով Գագիկ Ծառուկյանին՝ ասաց տղամարդը: Ծառուկյանն էլ առաջարկեց զանգահարել ինչ-որ մեկին, ով էլ կզանգահարի հայտնի բժիշկ Օկոևին և կտեղեկացնի խնդրի մասին: