|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կանանց միամսյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվեցին մի շարք տոնական միջոցառումներ և հանդիպումներ:
Այսպես` մարտի 8-ին կին դատապարտյալների առջև համերգային ծրագրով հանդես եկավ «Ակունք» ազգագրական համույթը` ազգային երգին ու պարին մասնակից դարձնելով նաև կանանց:
Մարտի 10-ին հիմնարկում հյուրընկալվեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատակիցները` տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, ինչպես նաև դերասաններ Ռաֆայել Քոթանջյանն ու Միքայել Պողոսյանը:
Հյուրերը տոնի կապակցությամբ շնորհավորեցին կին դատապարտյալներին և ծաղիկներ նվիրեցին նրանց: Դատապարտյալների և հյուրերի զրույցից հետո Ռ. Քոթանջյանը ներկայացրեց իր հումորային մանրապատումներից, ինչից հետո դատապարտյալները դիտեցին Հ. Քեշիշյանի «Thank you, հայրիկ» գեղարվեստական ֆիլմը: