|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը Europe 1-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները սխալմունք էին. հայտնում է Газета.ру-ն:
«Մենք սխալ ենք թույլ տվել: Ռուսաստանը շեղվում է կուրսից, դա անվիճելի է, քանի որ մենք ի սկզբանե վատ վերաբերմունք ենք ունեցել Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է նա:
Ֆիյոնը նշել է, որ պատժամիջոցների սահմանումը խստացրել է Ռուսաստանի դիրքորոշումը: Նրա խոսքով` ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հարկավոր է չեղարկել ՌԴ-ի դիրքորոշման փոփոխության դիմաց: