|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մալայզիայի իշխանությունները դեռևս չեն որոշել՝ ինչ են անելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանված եղբոր՝ Կիմ Չոն Նամի մարմնի հետ։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարարը. հայտնում է ТАСС-ը:
Պաշտոնյան պատմել է, որ դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է մարտի 10-ին, որից հետո մարմինը հանձնվել է երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երկրի օրենսդրությունը ժամկետային սահմանափակումներ չի սահմանում մահացածի մարմնի արտահանձնման հետ կապված, ընդ որում՝ մարմինը հանձնվում է միայն մտերիմ ազգականներին:
Փետրվարին Մալայզիայում սպանվել էր Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Մալայզիայի իշխանությունները ավելի վաղ ուղղակիորեն մեղադրել են ԿԺԴՀ-ին Նամի սպանության մեջ: