|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգել է պաշտոնյաներին` աշխատանքի տեղավորել բոլոր բարեկամներին. հայտնում է РИА Новости-ն:
Մինսկում «ձրիակերների մասին հրամանագրի» վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաների բարեկամները չեն կարող վճարել «ձրիակերների հարկը» և չաշխատել:
«Եթե կինը կամ սիրուհին հիվանդ է՝ կբուժենք: Եթե նրանք կարող են աշխատել՝ նրանց տեղավորեք աշխատանքի»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ դեռ չի ցանկանում կոնկրետ անուններ նշել:
Բելառուսի նախագահը 2015-ի ապրիլին ստորագրել է, այսպես կոչված, «ձրիակերների մասին» օրենքը, որի համաձայն` ավելի քան կես տարի չաշխատող և հարկեր չմուծող աշխատունակ բնակիչները պետք է ամեն տարի վճարեն մոտ 200 դոլարի չափով տուգանք: