|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները շարունակում են ձախողվել սահմանադրական փոփոխությունների շրջանակներում իրենց ելույթներն իրականացնելու հարցում:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայանալիք հանդիպումը նույնպես չեղարկվել է: Պնդումների համաձայն՝ սեփականատերը հրաժարվել է սրահ տրամադրել հանդիպման համար:
Նշենք, որ Գերմանիայում արդեն երկու անգամ չեղարկվել են թուրք պաշտոնյաների նախընտրական հանդիպումները: