|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին են ներկայացրել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տարեկան հաշվետվությունը: Մշակույթի նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարարը հաշվետվությունը գնահատել է` բավարար, այն էլ` վերապահումներով:
«Վերապահումները վերաբերում են մասնավորապես թանգարանի հուշանվերների վաճաքի կազմակերպմանը: Ներկայացված տարեկան 60 հազար դրամ շահույթի փոխարեն այս ոլորտում 2017-ին ակնկալում եմ առնվազն 1.5 միլիոն դրամ»,- հաշվետվությունը լսելուց հետո ասել է Ամիրյանը։
Թանգարանի պատասխանատուներից նախարար Ամիրյանն ակնկալում է նաև ժամանակակից աչքին ու կյանքի ռիթմին համապատասխանող համարձակ ծրագրեր, հետաքրքիր նորամուծություններ, որոնք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կդարձնեն ավելի գրավիչ տեղացի ու արտասահմանցի այցելուների համար: Թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ գաղափարներ միշտ կան, պարզապես միջոցները չեն բավարարում դրանք կյանքի կոչելու համար:
«Պետությունը ձեզ տվել է շենքը, ֆոնդերը, տարեկան 44 միլիոն դրամ և ասում է՝ աշխատեցրե՛ք: Բազմաթիվ թանգարանների նկատմամբ դուք ունեք մեծ առավելություն, որովհետև ողջ աշխարհն է ճանաչում Արամ Խաչատրյանին»,-ասել է Ամիրյանը:
Թանգարանի տնօրենը համաձայնեց ու խոստացավ հենց հաջորդ շաբաթ նախարարի հետ քննարկել թանգարանի առողջացմանն ուղղված առաջարկությունների փաթեթը: