|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Շիրակ»-ը պայմանագրեր կնքեց մի շարք նորեկների հետ. հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկու տարվա պայմանագրեր են կնքվել 21-ամյա ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովի և 25-ամյա ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեի հետ։
Մեկամյա պայմանագիր է կնքվել 21-ամյա կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինայի հետ։
2,5 տարվա պայմանագիր է ստորագրվել 21-ամյա իվուարցի հարձակվող Բակայոկո Մուսայի հետ։
1,5 տարվա պայմանագիր է ստորագրվել ուկրաինացի 23-ամյա պաշտպան Սեմյոն Դացենկոյի հետ։
Վեցամսյա պայմանագրեր են ստորագրվել 27-ամյա սերբ կիսապաշտպան Միլուտին Իվանովիչի և 23-ամյա գանացի հարձակվող Սաֆիու Աբդուլ Ֆատաուի հետ։ Վերջինս «Շիրակ»-ում հանդես կգա վարձավճարով։ Ֆատաուն Գանայի «Ինտեր Ալլիանս» ակումբից է։