|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում իշխող կուսակցության մի շարք պատգամավորներ պնդել են, որ Քոջայելի նահանգի Դիլովա շրջանից դեպի Դերինջե ուղևորության ընթացքում կրակել են Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա:
Ըստ Siyasihaber3-ի՝ պատգամավորների ահազանգից հետո ոստիկանները հետապնդել են կասկածելի ավտոմեքենան: Դեպքի գործով ձերբակալվել է 19-ամյա Բերաթ Թ. Յահյան, ով դեպքից հետո ատրճանակը պահել է իր տանը:
Հայտնի է դարձել, որ դեպքի ընթացքում Յահյայի վարած մեքենան պատկանել է նրա ընկերոջը: Հետաքննություն է սկսվել: