|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդին` Էդսոն Շոլբի Նասիմենտուն` ավելի հայտնի որպես Էդինիո, գնացել է ոստիկանություն, որպեսզի կրի դատարանի կողմից իր նկատմամբ կայացված պատիժը` 13 տարվա ազատազրկում. հայտնում է РИА Новости-ն:
2014 թվականին բրազիլական դատարանը Պելեի որդուն թմրանյութերի վաճառքից ստացված փողերի լվացման մեղադրանով 33 տարվա բանտարկության էր դատապարտել: Սակայն Էդինիոն մնացել էր ազատության մեջ, քանի դեռ նրա հայցը քննարկում էր վճռաբեկ դատարանը: Հինգշաբթի դատարանը վերջնականապես ուժի մեջ է թողել մեղադրական վճիռը, սակայն մեղմել է պատիժը 12 տարի 10 ամսով:
Ի դեպ, Էդինիոն չի ընդունում իր մեղքը: