|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ցանկանում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեր համայնքապետերն արջի ծառայություններ չմատուցեն այս կամ այն քաղաքական ուժին: Այսօր Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովում նա ասաց. «Ես կցանկանամ, որ մեր համայնքապետերը զերծ մնան այս խեղաթյուրված ընտրական պրոցեսներից և արժանապատվորեն իրենց քաղաքական հայացքներով գնան ընտրությունների և, եթե կողմնորոշելու են իրենց համայնքի ժողովրդին, դա անեն քաղաքական հստակ ձևակերպումներով ու ծրագրերով»:
Նախարարը համայնքապետերին հայտնեց, որ առաջիկա տարիներին մի քանի անգամ մեծացվելու են համայնքներ ուղղվող ներդրումային ծրագրերը, սուբվենցիան, միաժամանակ հորդորեց նախաձեռնողականություն ցուցաբերել` հաղթահարելու համայնքների առջև ծառացած խնդիրները: