|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում են լուրեր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և նրա անվան հետ կապված որոշ չարաշահումներ բացահայտելու մասին: Այս կապակցությամբ այսօր լրագրողները հարց ուղղեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ հետաքրքրվելով` արդյոք հնարավոր համարո՞ւ էմ Օհանյանի օրոք ՊՆ-ում չարաշահումների առկայությունը:
«Ես համարում եմ, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր, կան մեծ գործառույթներ՝ կապված բյուջետային հատկացումների հետ: Բայց ես չեմ կարծում, որ կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյո՞ք կա քրեական որևէ տարր: Կարծում եմ` դուք լավ հասկանում ենք, որ եթե ես տեսնեմ խախտում, որը քրեորեն հետապնդելի է, ապա համապատասխան իրավապահ մարմինները դրա մասին կիմանան»,- պատասխանեց նախարարը: