|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ամերիկացի լրագրող և պահպանողական ակտիվիստ Ջեյմս Օ'Քիֆը հայտարարել է, որ մի քանի ժամանոց գաղտնի տեսագրություն ունի, որը վարկաբեկում է CNN հեռուստաալիքին: Նա նաև հավելել է, որ տեղեկությունը ձեռք է բերվել օրինական ճանապարհով. հայտնում է РИА Новости-ն:
«Իմ լսարանը` ամերիկացի ժողովուրդը, խորապես հիասթափված է ԶԼՄ-ներից: Մենք կարծում ենք, որ մեր ԶԼՄ-ները պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ թվում` CNN-ը»,- ասել է լրագրողը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր կեղծ նորություններ հաղորդելու պատճառով New York Times, NBC, ABC, CBS, CNN լրատվամիջոցներին «ժողովրդի թշնամի» անվանել: