|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը սատարելու է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի թեկնածությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցադրմանը, թե ում թեկնածությունն է պաշտպանելու Արաբկիր վարչական շրջանում, նա ասաց. «Ես իմ վաղեմի ընկերոջ՝ Հովհաննես Վարդանյանի կողքին եմ կանգնելու, նրա թիմում, նրա նախընտական շտաբում: Ես նրա կողքին եմ լինելու ամբողջ ընտրապայքարի, քարոզարշավի ընթացքում»:
Շահինյանը հավելեց, որ կցանկանար քաղաքակիրթ պայքար տեսնել, լարվածության բացառում:
Խոսելով հետագա անելիքների մասին` նա նշեց, որ այդ մասին կհայտարարի խորհրդարանական ընտրություններից հետո: Միայն հաստատեց տեղեկությունները, որ մասնակցելու է մայիսին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններին: