|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
«Համակարծիք կլինեք, որ թե' մեր համաքաղաքացիների, թե' զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ և համարավետ դարձնելու համար պետք է ապահովել մեր քաղաքների ու գյուղերի, այգիների ու ճանապարհների մաքրությունը: Այդ նպատակով մենք սկսում ենք «Մաքուր Հայաստան» ծրագիրը»,- ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին` երկու ամսվա ընթացքում մշակել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգը, հստակ սահմանել ծրագրի ժամանակացույցն ու գործողությունների ծրագիրը, յուրաքանչյուր սուբյեկտի պատասխանատվության մասը, որից հետո ծրագիրը ներկայացնել հանրային քննարկման: