|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արսեն Արշակյանն ազատվել է փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամլո խոսնակ Նանա Գնդոյանը:
Նրա խոսքով՝ Արշակյանը պաշտոնից ազատվել է փետրվարի 14-ին և տեղափոխվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կադրերի ռեզերվ՝ մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը:
Նշենք, որ Արսեն Արշակյանը փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնին էր նշանակվել նախարար Արմեն Երիցյանի օրոք՝ 2015-ին: