|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նյու Յորքի իշխանությունները չորքեշաբթի երեկոյան արտակարգ խորհրդակցություն են անցկացնելու. Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բնակիչներից մեկը մահացել է առնետների կողմից տարածվող լեպտոսպիրոզ վարակիչ հիվանդությունից. հայտնում է РИA Новости-ն` NBC News York-ին հղումով:
Ըստ տեղի իշխաննությունների տվյալների` Բրոնքսում հիվանդացության ևս 2 դեպք է գրանցվել, հիվանդներն ապաքինվել են: «Հիվանդությունը լուրջ է, սակայն մատչելի հակաբիոտիկների միջոցով հնարավոր է բուժել»,- ասել են առողջապահության դեպարտամենտում` հավելելով, որ պայքար են մղում կրծողների դեմ:
Բնակիչները բողոքում են, որ առնետները վխտում են քաղաքում, դրանք ամենուր են` ոչ միայն շենքերում, այլևս մետրոյի գնացքներում:
Անհանգստության չափն այնքան մեծ է, որ Կարմիր խաչը ժամանակավոր կացարան է հատկացրել Բրոնքսում բնակվող 8 ընտանիքի: