|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թբիլիսում ձերբակալվել է 13 ցուցարար,ովքեր հարում էին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությանը։ Կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի մոտ։ Մասնակիցները բողոքի ակցիա էին անում վճռաբեկ դատարանի դատավոր Նատա Նազգաիձեի ընտանիքին 1 մլն լարիի (մոտ 300 հազար դոլար) չափով պետական փոխհատուցում հանձնելու կապակցությամբ, որը հետաքննել է ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործը:
Բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանին մեղադրում են կոռուպցիայի մեջ, պահանջում են ծախսած միջոցները վերադարձնել Թբիլիսիի բյուջե և քաղաքապետի պաշտոնաթողությունը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։