|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և առաջին տիկին Ասման նախագահական պալատում ընդունել են Լաթաքիայի գյուղերի տասնյակ կանանց և երեխաների, որոնք ավելի քան 3.5 տարի առևանգված են եղել ԻՊ անդամների կողմից. տեղեկացնում է «Գանձասար»-ը:
«Երկար սպասեցինք այս պահին… Երեք տարի շարունակ ամեն օր մարդիկ հարցնում էին ձեր մասին, իսկ պետությունն իր բոլոր կառույցներով ձեզ էր փնտրում… Յուրաքանչյուր զինվորի նպատակն էր տեսնել ձեր վերադարձը»,- հանդիպման ժամանակ նշել է նախագահը՝ նրանց հորդորելով վերադառնալ իրենց գյուղերը: «Մենք միշտ ձեր կողքին ենք և չենք լքելու ձեզ»,- հավելել է Ասադը:
Առաջին տիկինն իր հերթին հայտարարել է, որ առևանգվածների ցուցաբերած կամքն ի սպաս է դրվելու նրանց կյանքի վերակարգավորմանը, փոխհատուցվելու է երեխաների կորած մանկությունը, կրթության՝ կորած տարիները:



