|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինդոնեզիայի կենտրոնական մասում հորդառատ անձրևից մի քանի օր հետո լայնածավալ ջրհեղեղի պատճառով մինչև 40 000 մարդ ծուղակում է հայտնվել: Բալի զբոսաշրջային կղզում սողանքների հետևանքով 13 մարդ է զոհվել, հայտնում է Mignews.com-ը:
Ինդոնեզիայի Բնական աղետների հետևանքների մեղմացման հարցերով գործակալությունն այսօր հայտարարել է, որ վերջին 5 օրերին չդադարող անձրևների հետևանքով Սումբավա կղզում գետերն ափերից դուրս են եկել՝ հեղեղելով 7 շրջան Ուեսթ Նուսա Թենգարա նահանգում: