|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեմոկրատական կուսակցությունը լքում է Օսկանյան-Օհանյան դաշինքը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Եթե կուսակցություններով միավորվել ենք, ապա պետք է դա լինի խորհուրդ, իսկ եթե խորհուրդ է, ուրեմն որոշումները համատեղ պետք է կայացվեն: Բայց մեզ հետ չեն քննարկել, կենտրոնացած են ցուցակ կազմելու վրա: Դա մեզ համար հարիր չէ, ընդունելի չէ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն էլ էր հայտարարել, որ եթե շարունակվեն ցուցակի շուրջ գզվռտոցները, ինքը ևս լքելու է այդ դաշինքը: Այսօր մամուլում շրջանառվեցին տեղեկություններ, որ նաև Վիկտոր Դալլաքյանն է պատրաստվում լքել Օսկանյան-Օհանյան դաշինքը: