|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը` դատապարտել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: Այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:
«Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատության միջազգային կազմակերպություններին` միանալ մեզ և դատապարտել Ադրբեջանի բռնապետության կողմից խոսքի ազատության բռնաճնշումներն «արտահանելու» այս ակնառու քայլը:
Այսօր ազատությունը խախտվել է: Սա սև օր է ողջ աշխարհում ազատ խոսքի և լրագրության համար: Միջազգային հանրությունը չպետք է հաշտվի այս ամոթալի դեպքի հետ և փոխարենը պետք է կոչ անի անհապաղ ազատ արձակել Լապշինին»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը: