|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին երեկ երեկոյան հատուկ չվերթով տեղափոխել են Բաքու: Այս մասին տեղեկանում ենք Интерфакс-ից:
Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը Լապշինին, ով ադրբեջանական «սև ցուցակում» է ԼՂՀ այցելության համար, որոշել էր հանձնել Ադրբեջանին: Մինսկի քաղաքային դատարանն այդ որոշումը թողել էր ուժի մեջ: Բլոգերի փաստաբանները որոշումը բողոքարկել էին Գերագույն դատարանում:
Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը որևէ հիմք չունի Լապշինին Ադրբեջանին չհանձնելու համար: