|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն անցկացրած 8 տարիներից հետո որոշել է լիաթոք հանգստանալ Կարիբյան ծովում և զբաղվել էքստրեմալ մարզաձևերով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Բարաք Օբաման իր արձակուրդը Կարիբյան ավազանում անցկացնում է միլիարդատեր ընկերոջ` Virgin Atlantic ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնի հետ:
Նոր հրապարակված լուսանկարները ներկայացնում են Բրենսոնի և Օբամայի համատեղ զբոսանքը նավակով, քայթսերֆինգը ծովում: Ընկերները հանգիստն անցկացնում են բրիտանացի գործարարին պատկանող սեփական կղզում:
Հիշեցնենք, որ Օբաման իր առաջին արձակուրդային օրն անցկացրել է գոլֆ խաղալով Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգս քաղաքում: