|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լենինի դամբարանը փետրվարի կեսից փակ կլինի այցելուների համար: Այնտեղ փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը հերթական պրոֆիլակտիկ աշխատանքներն են իրականացվելու. հայտնում է Интерфакс-ը:
Այդ ընթացքում Դեղա- և բուրումնավետ բույսերի համառուսաստանյան ինստիտուտի աշխատակիցները մշակելու են Լենինի զմռսված մարմինը: Նաև թեստավորվելու են դամբարանում տեղադրված սարքերը: Ի դեպ, մի քանի տարին մեկ Լենինի կոստյումը փոխում են: