|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի «Օլիմպիական ապագա» մարզաբազայում՝ նախապատրաստվելով փետրվարի 20-27-ը Սոֆիայում կայանալիք Ստրանջայի միջազգային մրցաշարին։
Ինչպես տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ` հավաքին մասնակցում է 19 մարզիկ։ Հավաքը կավարտվի փետրվարի 17-ին։ Մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկների անունները կհրապարակվեն ավելի ուշ։