|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնել ենք, որ հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանի՝ Օշականցի Գեւորիկի` հետախուզման մեջ գտնվող եղբորորդին՝ Ալբերտ Մելիքյանը, հայտնաբերվել է հունվարի 25-ին և օրեր անց կալանավորվել:
Նա հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից՝ օգոստոսի 4-ին Աշտարակում 4 անձի դանակահարելու մեղադրանքով: Դեպքի վերաբերյալ ոստիկանության պատրաստած տեսանյութից պարզվում է, որ դեպքի օրը Ալբերտ Մելիքյանի հետ է եղել նաև նրա հորեղբորորդին՝ 27-ամյա Գևորգ Մելիքյանը, ով նույնպես նախկինում աչքի է ընկել աղմկոտ քրեական պատմություններով:
Ըստ քննության տվյալների՝ Աշտարակում դանակահարված 4 տղաները մտերիմներ էին: Մանրամասները՝ տեսանյութում: