|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աֆղանստանի Բալխ գավառում բնակվող 23-ամյա կինը BBC-ին պատմել է, թե ինչպես է ամուսինն իրեն կապել եւ կտրել երկու ականջները: Նա այժմ հիվանդանոցում է, վիճակը կայուն է:
«Ես ոչ մի մեղք չեմ գործել: Չգիտեմ, թե ամուսինս ինչու է ինձ հետ այդպես վարվել»,- ասել է Զարինան:
Նրա խոսքով՝ հարձակումը հանկարծակի է կատարվել, իրեն արթնացնելուց հետո: Նա նաեւ ասել է, որ ամուսնացել է 13 տարեկանում, որ ամուսնու հետ երբեք լավ հարաբերություններ չի ունեցել: Tolo News պարբերականի հետ հարցազրույցում Զարինան դժգոհել է, որ ամուսինը դեմ էր, որ իր ծնողներին տեսակցի: «Նա շատ կասկածամիտ մարդ է, նրանք հաճախ են ինձ մեղադրել, որ երբ ծնողներիս մոտ եմ գնում, զրուցում եմ օտար տղամարդկանց հետ»,- ասել է Զարինան:
Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ հարձակումից հետո կնոջ ամուսինը տանից փախել է եւ այժմ հետախուզվում է: