|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, Հ.Ղազումյանը, վարելով իր անձնական օգտագործման «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան, Վրաստանի սահման-Ալավերդի ավտոճանապարհի 30-րդ կմ-ում, մերկասառույցի պատճառով, կորցրել է ավտոմեքենայի ղեկավարումը և ընկել Դեբեդ գետը:
Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի ուղևոր, 1983թ. ծնված Տիգրան Դավթյանը տեղում մահացել է, իսկ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ալավերդու բժշկական կենտրոն»:
Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվել են ճանապարհա-տրանսպորտային դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: