|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Ըստ մամուլի տեղեկությունների` իրենց պաշտոններից կհրաժարվեն նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմ համայնքապետերը, խոսքը Նորաշենի, Դիտակի, Մխչյանի, Արևշատի համայնքների մասին է:
Yerkir.am-ի հետ զրույցում Դիտակի գյուղապետարանի ներկայացուցիչը հերքեց այդ տեղեկությունը` ասելով, որ Դիտակի համայնքապետը մտադիր չէ հրաժարական ներկայացնել, և որ տեղեկությունները սուտ են: Հրաժարականի մասին լուրը հերքեցին նաև Նորաշեն, Արևշատ համայնքների ղեկավարները: Մխչյանի համայնքապետը համառորեն էր պատասխանում հեռախոսազանգերին:
Նորաշենի համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանը նշեց. «Ինչո՞ւ պետք է հրաժարական տամ: Ես անկուսակցական մարդ եմ, ժողովրդի կողմից ընտրված: Ես իմ գերագույն հրամանատարին սիրում, հարգում եմ, որոշումները հարգում եմ, որտեղ իմ գերագույն հրամանատարի կարծիքը, այնտեղ էլ` մենք»:
Հարցին, թե ինչո՞ւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, Նորայր Գրիգորյանը պատասխանեց. «Հնարավոր է` հիվանդ էր, հնարավոր է` ժամանակավոր հրաժարական տվեց»:
Արևշատի համայնքի ղեկավար Գոգոլ Նիկոլյանը նշեց. «Անհնարին է, որ ես հրաժարական տամ, ինչո՞ւ պետք է հրաժարական տամ: Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, մնալու եմ որպես Հանրապետական կուսակցության անդամ»: