|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ մշակույթի նախարարությունը սիրով հրավիրում է Արամ Մանուկյանի տան և պատմամշակութային այլ հուշարձանների պահպանությանն ուշադրություն բևեռելու ակցիային:
Ակցիան տեղի կունենա հունվարի 29-ին (Արամ Մանուկյանի մահվան օրը), ժամը 14:00-ին, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրի տան առջև /հասցե` ք. Երևան, Արամի փողոց, տուն 9/:
Ակցիային ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախարարի տեղակալները, նախարարության աշխատակիցները: Միջոցառման մասին պատմող տեսանյութը կտեղադրվի հրապարակային հարթակներում: