|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփիչ ասուլիս տվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նախ անդրադարձավ բանակի տոնին նվիրված միջոցառումներին, ասելով, որ օրվան նվիրված մեկնարկելու է «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան, ֆիլմ, որը պատմում է բանակի խնդիրների և հասարակության հետ բանակի հարաբերությունների ընթացքի մասին: «Հունվարի 28-ին Եռաբլուրում կսկսենք օրը, հարգանքի տուրք մատուցելով մեր հերոսացած զինծառայողներին, որից հետո կլինի պարգևատրման արարողություն նախագահի նստավայրում, կշնորհվեն պետական պարգևներ ու զինվորական բարձագույն կոչումներ: Կկայանա ազգ-բանակ տոնական համերգ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում: Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի սուրբ պատարագ»,- ասաց Վիգեն Սարգսյանը: