|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք ինքը նախաձեռնել է` դառնալով նախարար: Նա նշեց, որ ձեռնամուխ է եղել զինվորների կոշիկների բարեփոխմանը, քանի որ դրանք անորակ են:
«Ուզում եմ, որ զինվորի կոշիկը լինի միջազգայնորեն ճանաչված բրենդ, որը կհագնի ոչ միայն զինվորը, այլ նաև քաղաքացիական անձը: Պետք է անենք այնպես, որ զինվորի համար արտադրվող կոշկեղենը լինի որակյալ, հարմարավետ ու մատչելի գնով: Այն բնական կաշվից է լինելու, ավելի հարմարավետ: Մինչև տարեվերջ պետք է ունենանք շատ ավելի հարմարավետ մոդել»,- ասաց Վիգեն Սարգսյանը: